Пятница, 26.04.2024, 03:22
Չելսի F.C ֆուտբոլային ակումբի կայք
 
ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [9]
Տեսանյութեր [1]
Պատկերասրահ [0]
Երգեր [0]

ՖՈՐՈՒՄ

ԿԻՍՎԵԼ

ՄԻՆԻ ՉԱՏ

«Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան վերականգնվել է գլխի վնասվածքից հետո, որը նա ստացել էր Անգլիայի առաջնության՝ «Նորվիչի» հետ հանդիպմանը, հայտնում է Sky Sports-ը։

Ֆուտբոլիստը կկարողանա չորեքշաբթի դուրս գալ Անգլիայի լիգայի գավաթի` «Ֆուլհեմի» հետ հանդիպմանը։ Գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի խոսքերով, նա հնարավորություն կտա երիտասարդ խաղացողներին փորձել իրենց ուժերը, սակայն Դրոգբան նույնպես կստանա խաղային ժամանակ՝ ստիպված դադարից հետո։
Категория: ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Просмотров: 1459 | Добавил: ՎիգենՈսկանյան | Дата: 21.09.2011 | Комментарии (0)

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը Անգլիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո (1:3) խոսել է մեծ թվով գոլային հնարավորությունները չիրացնելու մասին։ Մարզիչը նշել է, որ 0։3 հաշվի ժամանակ ետ բերել կորցրածը արդեն բարդ էր։
 
«Դա ժատ տարօրինակ հանդիպում էր, շատ բաց խաղ էր ընդհանում, երկու թիմերն էլ գոլ խփելու մի շարք հնարավորություններ ունեին,- Վիլաշ Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։ - Հնարավոր է, մեր բախտը այդ երեկո ավելի շատ բերեր։ Մենք կարող էինք մի քանի անգամ գոլ խփել, ընդ որում դա անեինք առաջինը։ Առաջին խաղակեսի հաշիվը ուղղակի անհավանակն էր։ Սակայն մենք դեռ ժամանակ ունեինք ամեն ինչ փոխել։ Միշտ էլ դժվար է ետ բերել կորցրածը, եթե հաշիվը 0։3 է, պետք էր ռիսկի դիմել»։
 
Категория: ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Просмотров: 1188 | Добавил: ՎիգենՈսկանյան | Дата: 19.09.2011 | Комментарии (0)

Անգլիայի Պրեմիեր-Լիգայում ավարտվեց 5-րդ տուրը:

Տուրն ավարտվեց 4 հանդիպումներով: "Մանչեսթեր Սիթին"` երկու գնդակի տարբերությամբ հաշվի մեջ առաջ լինելով "Ֆուլհեմի" հետ խաղում, չկարողացավ պահպանել առավելությունը եւ արդյունքում վաստակեց ընդամենը մեկ միավոր:

Լոնդոնի "Տոտենհեմը" ֆուտբոլային "ապտակ" հասցրեց "Լիվերպուլին"` վերջինիս ջախջախելով 4-0 հաշվով:

Առանց միավորների կորստի է շարունակում ընթանալ "Մանչեսթեր Յունայթեդը", որը սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ Լոնդոնի "Չելսիի" նկատմամբ: "Ազնվականների" միակ "սփոփանքը" կարող է դառնալ ընդամենը այն, որ Ֆեռնանդո Տորրեսը վերջապես գտավ մրցակցի դարպասի բանալին
Категория: ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Просмотров: 1628 | Добавил: ՎիգենՈսկանյան | Дата: 19.09.2011 | Комментарии (0)

Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 5-րդ տուրի շրջանակներում ավարտվեց խաղային առաջին օրը:
Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 5-րդ տուրի խաղային առաջին օրվա խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները.









ՍՈՒՈՆՍԻ  -  ՎԵՍԹ  ԲՐՈՄՎԻՉ`  3-0

1-0 - Սկոտ Սինկլեյր  (14', 11մ.),  2-0 - Լերոյ Լիտա  (24'),  3-0 - Նատան Դայեր & ... Читать дальше »
Категория: Տեսանյութեր | Просмотров: 1357 | Добавил: ՎիգենՈսկանյան | Дата: 18.09.2011 | Комментарии (0)

Զինագործերը կրկին միավոր չվաստակեցին:
Այս անգամ Արսեն Վենգերի սաները պարտվեցին «Բլեկբերնին»` 4:3 հաշվով:
«Արսենալի» ֆուտբոլիստները 2 անգամ դարձան ինքնագոլի հեղինակ, նախ Սոնգը 50-րդ րոպեին, այնուհետև Կոնսեիին 68-ին, իսկ արդեն մրցակցի դարպասը գրավեցին Ջերվինիոն 10-րդ րոպեին, Արտետան 34-ին և Շամախը 85-ին:
«Բլեքբերնից» դուբլ հեղինակեց Յակուբու Աեկբենին (25', 59'):
Այսպիսով «Արսենալը» անցկացրած 5 խաղից պարտվել է 3-ում, 1 ոչ-ոքի խաղացել և հաղթել ընդամենը Պրեմիեր լիգայի նորեկ «Սուոնսի»-ին: 





... Читать дальше »
Категория: ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Просмотров: 1498 | Добавил: ՎիգենՈսկանյան | Дата: 18.09.2011 | Комментарии (0)

Անժին շարունակում է զարմացնել:

Ռուսական «Անժի» ֆուտբոլային ակումբը ըստ Inside Futbol կայքի նշանառության տակ է առել «Լիվերպուլի» և «Չելսիի» կիսապաշտպաններ Սթիվեն Ջերրարդին և Ֆրենկ Լեմպարդին:

Ըստ կայքի հաղորդած տվյալնների դաղստանյան ակումբը պատրաստ է Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին առաջարկել 15 մլն եվրո տարեկան աշխատավարձ:

«Անժին» պատրաստվում է այս ձեռքբերումները անել հունվարին բացվող տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Категория: ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Просмотров: 1450 | Добавил: ՎիգենՈսկանյան | Дата: 18.09.2011 | Комментарии (0)

«Չելսիի» նորեկ Խուան Մատան կիրակի օրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք հանդիպումից առաջ հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին։

«Աստիճանաբար մենք անհրաժեշտ արդյունքներ ենք գրանցում։ Վստահություն ենք ձեռք բերում և հարմարվում ենք նոր մարզչին։

Մենք ավելի ուժեղ, արագ ու դինամիկ թիմ ենք դառնում։ «Բայերի» հետ հանդիպումը ասածիս վառ ապացույցն է։ Թիմում շատ տաղանդավոր խաղացողներ կան»։

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է բոլոր հանդիպումներում։ Այն ռեալ հավակնում է Անգլիայի չեմպիոն դառնալուն։ Մենք վատ չենք մեկնարկել, սակայն փորձում ենք հնարավորինս կրճատել տարբերությունը, չէ՞ որ մենք նրանցից հետ ենք մնում ընդամենը 2 միավորով ... Читать дальше »
Категория: ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Просмотров: 1295 | Добавил: ՎիգենՈսկանյան | Дата: 17.09.2011 | Комментарии (0)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Չելսիի» հետ կիրակի օրը կայանալիք խաղը։  

«Չեմպիոնների լիգայի՝ «Բենֆիկայի» հետ խաղն ընթացավ առանց որևէ վնասվածքների։ Այնպես որ կիրակի օրը թիմը կներկայանա ամբողջական կազմով»։ 

Մեզ հիանալի խաղ է սպասվում։ Վերջին 7 տարիներին «Չելսիի» հետ հանդիպումները շատ լարված մթնոլորտում են անցնում։ Սովորաբար նման դեպքերում մեկից ավել գոլ չի խփվում։ Եվ ես կարծում եմ, որ կիրակի մեզ ևս բարդ հանդիպում է սպասվում», - Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում  Sky Sports-ը։ 

Категория: ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Просмотров: 1321 | Добавил: ՎիգենՈսկանյան | Дата: 17.09.2011 | Комментарии (0)

Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը կիրակի օրը կայանալիք Անգլիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման նախօրեին ընդգծել է, որ մրցաշարային աղյուսակի դիրքային տեսանկյունից այս խաղն այդքան կարևորություն չի ներկայացնում, հաղորդում է Soccer.ru-ն։

«Ես հուսով եմ, որ իմ սաները գեղեցիկ ֆուտբոլ կցուցադրեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում։ Մենք շատ ենք ուզում երջանկացնել մեր երկրպագուներին։

Категория: ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Просмотров: 1233 | Добавил: ՎիգենՈսկանյան | Дата: 17.09.2011 | Комментарии (0)

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

ՔԱՐՏԵԶ

ՈՐՈՆԵԼ

ՀԱՐՑՈՒՄ
Оцените мой сайт
Всего ответов: 41

Copyright MyCorp © 2024Конструктор сайтов - uCoz