«Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան վերականգնվել է գլխի վնասվածքից հետո, որը նա ստացել էր Անգլիայի առաջնության՝ «Նորվիչի» հետ հանդիպմանը, հայտնում է Sky Sports-ը։
Ֆուտբոլիստը կկարողանա չորեքշաբթի դուրս գալ Անգլիայի լիգայի գավաթի` «Ֆուլհեմի» հետ հանդիպմանը։ Գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի խոսքերով, նա հնարավորություն կտա երիտասարդ խաղացողներին փորձել իրենց ուժերը, սակայն Դրոգբան նույնպես կստանա խաղային ժամանակ՝ ստիպված դադարից հետո։