«Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը Անգլիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո (1:3) խոսել է մեծ թվով գոլային հնարավորությունները չիրացնելու մասին։ Մարզիչը նշել է, որ 0։3 հաշվի ժամանակ ետ բերել կորցրածը արդեն բարդ էր։ «Դա ժատ տարօրինակ հանդիպում էր, շատ բաց խաղ էր ընդհանում, երկու թիմերն էլ գոլ խփելու մի շարք հնարավորություններ ունեին,- Վիլաշ Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։ - Հնարավոր է, մեր բախտը այդ երեկո ավելի շատ բերեր։ Մենք կարող էինք մի քանի անգամ գոլ խփել, ընդ որում դա անեինք առաջինը։ Առաջին խաղակեսի հաշիվը ուղղակի անհավանակն էր։ Սակայն մենք դեռ ժամանակ ունեինք ամեն ինչ փոխել։ Միշտ էլ դժվար է ետ բերել կորցրածը, եթե հաշիվը 0։3 է, պետք էր ռիսկի դիմել»։
|