«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Չելսիի» հետ կիրակի օրը կայանալիք խաղը։
«Չեմպիոնների լիգայի՝ «Բենֆիկայի» հետ խաղն ընթացավ առանց որևէ վնասվածքների։ Այնպես որ կիրակի օրը թիմը կներկայանա ամբողջական կազմով»։
Մեզ հիանալի խաղ է սպասվում։ Վերջին 7 տարիներին «Չելսիի» հետ հանդիպումները շատ լարված մթնոլորտում են անցնում։ Սովորաբար նման դեպքերում մեկից ավել գոլ չի խփվում։ Եվ ես կարծում եմ, որ կիրակի մեզ ևս բարդ հանդիպում է սպասվում», - Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
|