Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը կիրակի օրը կայանալիք Անգլիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման նախօրեին ընդգծել է, որ մրցաշարային աղյուսակի դիրքային տեսանկյունից այս խաղն այդքան կարևորություն չի ներկայացնում, հաղորդում է Soccer.ru-ն։
«Ես հուսով եմ, որ իմ սաները գեղեցիկ ֆուտբոլ կցուցադրեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում։ Մենք շատ ենք ուզում երջանկացնել մեր երկրպագուներին։
Այո, մենք խաղում ենք չեմպիոնության համար պայքարում մեր անմիջական մրցակցի հետ, բայց չէի ասի, որ աղյուսակում հորիզոնականների տեսանկյունից խաղն այդքան կարևոր է։ Եթե մենք հաղթենք, կբարելավենք մեր դիրքերը, ոչ-ոքի խաղանք, այն նույնը կմնա, պարտվելուց էլ սարսափելի ոչինչ չի պատահի։
«Առջևում դեռ շատ խաղեր կան, և ինչպես պատմությունը ցույց է տալիս, վերջնական արդյունքը որոշվում է աշնանը»,- Վիլաշ Բոաշի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։
|